18.02.2013 14:47

10/31-ում ոչ մի թեկնածու վստահված անձ չունի

10/31-ում ոչ մի թեկնածու վստահված անձ չունի

Երեւանի 10/31 ընտրատեղամասում նախագահի թեկնածուներից ոչ մեկը այս պահի դրությամբ վստահված անձ չի ներկայացրել: Տեղամասում միայն մեկ դիտորդ է՝ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունից: Ինչպես հայտնում է iLur.am-ի լրագրողը տեղամասից, մասնակցությունն այս պահի դրությամբ բավականին պասիվ է: Հանձնաժողովի նախագահ Անուշավան Նիկողոսյանն ասել է, որ ամեն ինչ նորմալ է ընթանում եւ միայն երկու դեպք է եղել, երբ ընտրողները ցուցակներում իրենց անունները չեն կարողացել հայտնաբերել: