18.02.2013 15:44

Կեղծ դիտորդական վկայականով մտել է տեղամաս

Կեղծ դիտորդական վկայականով մտել է տեղամաս

Երեւանի 5/21 տեղամասում ոմն Հովհաննես ներկայացրել է կեղծ դիտորդական վկայական, որի վրա գրված է եղել ընդամենը տեղական դիտորդ, վերջինս նաեւ  չի ունեցել համապատասխան որակավորման վկայական, եւ ժամը 8-ից  մինչեւ 11: 30 անընդըհատ ելումուտ է արել տեղամաս եւ տեղափոխել ընտրողների: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում պատմեց վստահված անձ Զոյա Թադեւոսյանը: Վերջինս նշեց, որ Հովհաննեսի վարքագիծը իրեն տարօրինակ է թվացել եւ դուրս է հանել վերջինիս տեղամասից՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա ներկայացրած վկայականը կեղծ է: