18.02.2013 15:55

Հենրիխ Մխիթարյան. Եթե դու սխալներ չես անում, ուրեմն ֆուտբոլ չես խաղում

Հենրիխ Մխիթարյան. Եթե դու սխալներ չես անում, ուրեմն ֆուտբոլ չես խաղում

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան «Спорт день за днем» պարբերականի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպման մասին:

«Առաջին խաղից առաջ մենք մանրազնին ուսումնասիրել էինք մրցակցին, այնպես որ անակնկալներ չեն եղել: Երկրորդ գոլը մենք «ստանդարտ» իրավիճակից բաց թողեցինք, ընդ որում գիտեինք, որ «Բորուսիան» այդ առումով շատ ուժեղ է: Սակայն զգոնության պակասը, անուշադրությունը ի վերջո բերեցին այդ գոլին: Սակայն այժմ արդեն ամեն ինչ հետեւում է մնացել, պետք է մտածել հետագա հանդիպումների մասին:

Լուչեսկուն նույնպես խոսել էր անուշադրության եւ նյարդայնության մասին: Սակայն խաղի ժամանակ ոչ մի ֆուտբոլիստ երաշխավորված չէ սխալներից, բոլորն են սխալվում եւ դա ֆուտբոլի անբաժանելի մասն է: Եթե դու սխալներ չես անում, ուրեմն ֆուտբոլ չես խաղում: Մենք «Բորուսիայի» հետ խաղում շատ էինք սխալվում. եւ խխաղային դրվագներում,  եւ փոխանցումներում, եւ դաշտում դիրքի ընտրության ժամանակ: Այդ ամենը խոսում է այն մասին, որ մեր մոտ բացակայում էր սեփական խաղը, ի վերջո դա մրցաշրջանի առաջին հանդիպումն էր: Մենք շատ լարված էինք:

Ոչ-ոքին ոչ  մի կերպ չի կարելի դրական արդյունք համարել, քանի որ այժմ մենք դրսում պետք է միայն հաղթենք: Սակայն մենք հաղթանակի համար ենք պատրաստվում: Գերմանացիներին ոչ-ոքին էլ է ձեռնտու, սակայն չեմ կարծում, որ «Բորուսիան» ամբողջ հանդիպումը պաշտպանվելու է: Նրա երկրպագուները թիմին առաջ են մղելու: Իսկ մենք խաղադաշտ ենք դուրս գալու, որպեսզի մեզ անհրաժեշտ արդյունքին հասնենք եւ շարժվենք առաջ»,- նշել է Մխիթարյանը: