07.05.2021 11:41

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում

Կիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակավ հայտարարել է այն, ինչը նրանից առաջ ասել էին միայն ամերիկյան թերթերի անանուն աղբյուրները․ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանի մոտ կուտակված զորքերի մեծ մասը այդպես էլ չի հեռացվել սահմանից։

Ռուսաստանի պաշտոնատար անձինք առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը։

Ապրիլի 22-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարգադրել էր զորքերն իրենց մշտական տեղակայման վայրեր տեղափոխել մինչև մայիսի 1-ը։

Բլինքնեն աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ իր արտահայտությամբ՝ «ռուսաստանյան ագրեսիային» դիմակայելու հարցում, և ասել է, որ Վաշինգտոնը կմեծացնի այդ երկրին հատկացվող ռազմական օգնությունը, սակայն որևէ մանրամասն չի հաղորդել։

Կիևը ձգտում է ԱՄՆ-ից ստանալ ՀՕՊ միջոցներ և հակադիպուկահարային տեխնոլոգիաներ, Բլինքենի այցի նախօրեին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Փոխանցում է BBC-ն։