07.05.2021 14:00

ՉԼ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպումը կարող է Ստամբուլից տեղափոխվել այլ քաղաք

ՉԼ եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպումը կարող է Ստամբուլից տեղափոխվել այլ քաղաք

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի-«Չելսի» հանդիպման անցկացման վայրը կարող է փոխվել։ 

«Ասթոն Վիլան» առաջարկել է իր ստադիոնը՝ «Վիլա պարկը»՝ որպես այլընտրանքային տարբերակ Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Sky Sports-ի լրագրող Ռոբ Դորսետը: Հաղորդվում է, որ անհրաժեշտ կլինի ենթակառուցվածքային որոշակի փոփոխություններ կատարել, որպեսզի ստադիոնը համապատասխանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպում ընդունելու չափանիշներին։ 

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն նախատեսել է եզրափակիչ հանդիպումն անցկացնել մայիսի 29-ին, Ստամբուլում։