07.05.2021 11:58

Որտեղ կընկնեն չինական հրթիռի բեկորները

Որտեղ կընկնեն չինական հրթիռի բեկորները

Առաջիկա օրերին չինական «Չանչժեն-5Б» կրող-հրթիռի բեկորները կընկնեն Երկրի վրա։

Դրանք կշռում են 21 տոննա, չափսերը՝ 30 մետրը 5-ի վրա։ Եվ գիտնականները չգիտեն, թե հատկապես որտեղ կընկնեն այդ բեկորները։ Խիտ բնակեցված շրջանում անկման հավանականությունը մեծ չէ, սակայն առկա է։

Անկման հավանական գոտին տարածվում է հասարակածից 41 աստիճան դեպի հյուսիս և հարավ՝ Պեկինից, Նյու Յորքից և Ստամբուլից մինչև Չիլի և Նոր Զելանդիա։

Գիտնականների հաշվարկներով՝ բեկորները պետք է որ ցած ընկնեն մայիսի 10-ին, բայց կարող է մեկ-երկու օրվա տատանում լինել։ Անկման ճշգրիտ վայրը նրանք կարող են նշել ոչ ավելի վաղ, քան մեկ ժամ առաջ։

Հրթիռը  կառուցվող չինական ուղեծրային կայանի մոդուլ էր տեղափոխում։

Փոխանցում է BBC-ն։