07.05.2021 15:00

Մադրիդ. Նադալը քառորդ եզրափակիչում է

Մադրիդ. Նադալը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մադրիդի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը մրցեց Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ եւ առավելության հասավ 6։3, 6։3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 19 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռաֆայել Նադալը կհանդիպի բրիտանացի Դենիել Էվանսի եւ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի դիմակայության հաղթողի հետ։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,6 միլիոն եվրո է։