07.05.2021 14:16

Ստամբուլում ձերբակալվել է ութ մարդ՝ ԻՊ-ի հետ կապերի կասկածով

Ստամբուլում ձերբակալվել է ութ մարդ՝ ԻՊ-ի հետ կապերի կասկածով

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են առնվազն ութ հոգու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի կասկածով, այսօր հաղորդել է Anadolu գործակալությունը։

Լրատվական գործակալության տվյալներով՝ հակաահաբեկչական գործողությունը կատարվել է միաժամանակ Ստամբուլի տասը թաղամասերում։ Ձերբակալվածների ազգությունը չի նշվում։

Ահաբեկիչների հետ ձերբակալվածների առնչությունների հետաքննությունը շարունակվում է։

Փոխանցում է tass.ru-ն։