07.05.2021 14:35

Կոլումբիայում մեկ շաբաթվա ցույցերի ընթացքում կորել է 379 մարդ

Կոլումբիայում մեկ շաբաթվա ցույցերի ընթացքում կորել է 379 մարդ

Կոլումբիայում հարկային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում մեկ շաբաթում անհետ կորած է համարվում առնվազն 379 մարդ, հայտարարել են տեղական իրավապաշտպան կազմակերպությունները։

«Բռնի անհետացումների գործերով աշխատանքային խումբը, որը միավորում է 26 հասարակական կազմակերպությունների, Կոլումբիայի օմբուդսմենի գրասենյակից պահանջում է շտապ սկսել 379 անձանց որոնումները, որոնք անհետ կորել են համազգային գործադուլի սկզբից ի վեր»,- ասվում է միավորման twitter-յան էջում տեղադրված հայտարարության մեջ։

Կոլումբիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով՝ իրենք տեղեկություններ են ստացել 145 անհետացածների մասին, որոնցից 55-ն արդեն գտնվել են։

Կոլումբիայում հարկային փոփոխությունների դեմ ցույցեր են տեղի ունենում ապրիլի 28-ից։

Փոխանցում է tass.ru-ն։