07.05.2021 14:43

Փսակին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի իր պաշտոնը լքելու հավանականության մասին

Փսակին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի իր պաշտոնը լքելու հավանականության մասին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ եկող տարի կարող է հեռանալ պաշտոնից։

Դեմոկրատների քաղաքական խորհրդական Դևիդ Ակսելռոդին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ իրեն դուր են գալիս մարտահրավերներն ու պատասխանատվությունը, սակայն  այն ժամանակ, երբ Ջո Բայդենն առաջադրվում էր, ինքը Սպիտակ տան ղեկավարի թիմի հետ քննարկել է, որ մեկ տարով է զբաղեցնելու այդ պաշտոնը։

Փսակին Սպիտակ տան և պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն է եղել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի  վարչակազմում։ 2020 թ․ նա խորհրդականի պաշտոն է զբաղեցրել Բայդենի անցումային թիմում, իսկ նույն թվականի նոյեմբերին նշանակվել է Սպիտակ տան մամուլի քարտուղար։

Փոխանցում է tass.ru-ն։