07.05.2021 14:47

Սաուդյան թագաժառանգը կվճարի պարտքերի համար բանտում հայտնվածների վարկերը

Սաուդյան թագաժառանգը կվճարի պարտքերի համար բանտում հայտնվածների վարկերը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը 13 մլն սաուդյան ռիալ (գրեթե 3,5 մլն դոլար) է հատկացրել, որպեսզի մարի թագավորության ավելի քան 150 բնակիչների  վարկերը, որոնք բանտում են հայտնվել պարտքերի համար, հաղորդել է Մամուլի սաուդյան գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ գումարը հատկացվել է ռամադան ամսվա առթիվ, որը սրբազան է համարվում մուսուլմանների համար ամբողջ աշխարհում։

Եվս 87 մլն ռիալ ( 23 մլն դոլարից ավելի) թագաժառանգը հատկացրել է բարեգործությանը։

Ապրիլին Արաբական Միացյալ Էմիրություններում էին հայտարարվել բարեգործական ակցիաներ, որոնց ընթացքում խոստացել էին կարիքավորներին բաժանել կերակուրի 100 մլն բաժին։

Փոխանցում է tass.ru-ն։