07.05.2021 14:51

Լուկաշենկոն խոստացել է պետական հեղաշրջման նախապատրաստման մասին նոր տվյալներ հրապարակել

Լուկաշենկոն խոստացել է պետական հեղաշրջման նախապատրաստման մասին նոր տվյալներ հրապարակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է երկրում պետական հեղաշրջման նախապատրաստության վերաբերյալ նոր տվյալներ հրապարակել, հաղորդում է БелТа-ն։

«Այն, ինչ դուք՝ լրագրողներդ, չեկիստների հետ միասին, այդ գործողությունները կատարել եք և մարդկանց ցույց եք տվել՝ դրանք ընդամենը ծաղիկներն են։ Պտուղները դեռ չեն ցուցադրվել»,- ասել է նա։ Բելառուսի նախագահը խոստացել է, որ նոր փաստերը «կսարսափեցնեն»։

Ապրիլի 24-ին Բելառուսի առաջնորդը պատմել էր, որ երկրում հեղաշրջում նախապատրաստողները ծրագրել էին արգելափակել մայրաքաղաք Մինսկը, գործողություններին պիտի մասնակցեին ներքին զորքերը, ՕՄՕՆ-ի, ՆԳՆ-ի, ՊԱԿ-ի ուժերը։

Լուկաշենկոյի խոսքով՝ զինված կառույցների բախումները «ամենասոսկալի ու այնպիսի թեժ քաղաքացիական պատերազմի կհանգեցնեին, ինչը ոչ մի երկրում չի եղել»։

Փոխանցում է lenta.ru-ն։