07.05.2021 20:11

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Բաքվին և Երևանին ավարտել գերիների փոխանակումը․ ՊԱՆ

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Բաքվին և Երևանին ավարտել գերիների փոխանակումը․ ՊԱՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին շտապ ավարտին հասցնել գերիների և պահվող անձանց փոխանակման գործընթացը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա ողջունել է Ադրբեջանի կողմից հայ 3գերու ազատ արձակումը։

«Կոչ ենք անում կողմերին շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների վերադարձի գործընթացը՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համապատասխան: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և կողմերին կոչ անում նրանց միջոցով հնարավորինս արագ վերսկսել քաղաքական գործընթացը»,-ասվում է Լինդեի գրառման մեջ։ 

Պանարմենիան