08.05.2021 11:00

ԵԼ. Whoscored-ը Մխիթարյանին ընդգրկել է շաբաթվա խորհրդանշական հավաքականում

ԵԼ. Whoscored-ը Մխիթարյանին ընդգրկել է շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականում: 32-ամյա ֆուտբոլիստը ստացել է թիմում չորրորդ ամենաբարձր գնահատականը՝ արժանանալով 7.7 միավորի:

Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման էր խաղացել իր նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, իսկ իտալական թիմը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով: Չնայած այդ հաղթանակին՝ «Ռոման» լքել էր պայքարը, քանի որ առաջին խաղում պարտվել էր 2:6 հաշվով:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Եվրոպայի լիգայի մյուս կիսաեզրափակիչում իսպանական «Վիլյառեալը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Լոնդոնի «Արսենալին» (2:1, 0:0) և պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրագավաթների եզրափակիչում: