08.05.2021 11:58

Լևոն Պաչաջյան. Դեռ վաղ է հրաժարվել ֆուտբոլից

Լևոն Պաչաջյան. Դեռ վաղ է հրաժարվել ֆուտբոլից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը պատմել է, որ ունի կարիերան շարունակելու մտադրություն: Մոտ 2 ամիս առաջ 37-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր շվեդական «Լինշոպինգ Սիթիից» հեռանալու մասին։

«Խորհրդակցելով բժիշկների հետ եկանք այն եզրակածության, որ դեռ վաղաժամ է ֆուտբոլից հրաժարվել: Բայց պետք է շատ լավ վերականգնողական աշխատանքներ տանել… Լրիվ վերականգնումից հետո վերջնական որոշում կկայացնեմ: Վիրահատություն էլ չի լինելու»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Պաչաջյանը: