09.05.2021 11:05

ՀՀ ԱՆ. 178 նոր դեպք, 9 մահ

ՀՀ ԱՆ. 178 նոր դեպք, 9 մահ

Մայիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք։

Առողջացել է 204578 մարդ, մահացել` 4234-ը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9419 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1014891 թեստավորում:

Երեկ կատարվել է 2353 թեստավորում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք:

457 մարդ առողջացել է, 9–ը` մահացել:

1 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը1039 է: 

ՀՀ առողջապահության նախարարություն