10.05.2021 11:00

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Բարսելոնայի» հարձակվողին

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Բարսելոնայի» հարձակվողին

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Բարսելոնայի» եւ Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաոյին, հաղորդում է Calciomercato.com-ը։ Պորտուգալացի մարզիչը «Ռոման» կգլխավորի հուլիսին՝ փոխարինելով պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային։

Սպասվում է, որ «Բարսելոնան» չի վաճառի հեռանկարային ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն համաձայն կլինի վարձակալությամբ տեղափոխությանը։

Տրինկաոն 2020 թվականին «Բրագայից» է տեղափոխվել Կատալոնիա։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականը։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Տրինկաոն մասնակցել է 26 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։