10.05.2021 11:34

ՀՀ ԱՆ. 83 նոր դեպք, 15 մահ

ՀՀ ԱՆ. 83 նոր դեպք, 15 մահ

Մայիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219353 դեպք։

Առողջացել է 205200 մարդ, մահացել` 4249-ը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8863 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1016681 թեստավորում:

Երեկ կատարվել է 1790 թեստավորում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք:

622 մարդ առողջացել է, 9–ը` մահացել:

2 կորոնավիրուսակիր մահացել է այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը1041 է: 

ՀՀ առողջապահության նախարարություն