27.09.2012 00:22

Թուրքիայում դպրոցականը սպանել է դասատուին

Թուրքիայում դպրոցականը սպանել է դասատուին

Թուրքական Իզմիրի նահանգում 15-ամյա աշակերտը ուշացման պատճառով բռնկված վեճի պատճառով սպանել է իր դասատուին:

Hurriyet-ի փոխանցմամբ, նախօրեին 40 ամյա ուսուցչուհի Սեւիլայ Դուրուկանը ուշացած աշակերտին թույլ չի տվել մասնակցել դասին եւ ուղարկել է նրան տնօրենից  ուշացման մասին թերթիկ ստանալու: Տնօրենի աշխատասենյակից վերադառնալով՝ 15-ամյա Հ.Կ-ն թերթիկը շպրտել է ուսուցչուհու դեմքին՝ սպառնալով, թե դանակահարելու է նրան:   

Այնուհետեւ աշակերը գնացել է տուն, վերցրել է խոհանոցային դանակն ու դուրս եկել, իսկ մոր հարցին ի պատասխան՝ բղավել է, թե «գնում է սպանելու բոլորին եւ ինքն իրեն»: Մայրը զանգել է դպրոց եւ զգուշացրել է տղայի տարօրինակ վարքագծի մասին   

Այնուամենայնիվ, տղան դպրոցում գտել է իրեն «նեղացնողին» եւ դանակով հարվածներ հասցրել ուսուցչուհու որովայնին եւ հետույքին: Երկու երեխայի մայր Դուրուկանը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ավելի ուշ դպրոցի ուսուցիչները հայտնել են լրագրողներին, որ տեղյակ են եղել տղայի հնչեցրած սպառնալիքների մասին եւ իրենց պաշտպանության համար հրավիրել են ոստիկանությանը: Ոստիկանները ժամանել են դպրոց, սակայն կարճ ժամանակ անց հեռացել են այնտեղից: