06.09.2012 23:29

Աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը

Աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը

Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Ինչպես ilur.am-ին հայտնեցին ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից, համապատասխան հրամանագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է այսօր, սեպտեմբերի 6-ին: Ազատման պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: