19.02.2013 20:49

Պետեր Չեխ. «Շախտյորի» հետ գրանդ ակումբներից ոչ ոք չի ցանկանում հանդիպել

Պետեր Չեխ. «Շախտյորի» հետ գրանդ ակումբներից ոչ ոք չի ցանկանում հանդիպել

Չեխիայի հավաքականի եւ «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը հայտարարել է, որ վերջին տարիներին «Շախտյորի» հեղինակությունը Եվրոպայում կտրուկ աճել է:

«Այժմ մենք մի շարք օրինակներ ենք տեսնում, որ Արեւելյան Եվրոպան ֆուտբոլում արժանի մրցակցություն է ցույց տալիս Արեւմտյանին:

Սակայն դրա համար կարեւոր է թիմում պահել ուժեղագույն խաղացողներին: Որքան գիտեմ, նման սկզբունք է որդեգրել «Շախտյորը»: Վերջին հինգ տարիների ընթացքում ուկրաինական ակումբը զգալի հաջողությունների է հասել եվրոպական մրցասպարեզում եւ այժմ ուժեղ եւ կայուն կոլեկտիվի համբավ ունի:  Եվրոպական գրանդ ակումբներից ոչ ոք չի ցանկանում նման թիմին իրեն մրցակից տեսնել: Հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում»,- Պետեր Չեխի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը: