19.02.2013 21:13

Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթել ենք 80-20 հարաբերակցությամբ (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյան. Հաղթել ենք 80-20 հարաբերակցությամբ (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է Սերժ Սարգսյանին՝ մինչեւ վաղը, ժամը 17.00, հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալ իր հետ եւ քննարկել «իշխանությունը ժողովրդին հանձնելու» մեխանիզմները:

Նրա գնահատականով՝ ըտրությունները կեղծվել են եւ այն թվերը, որոնք հրապարակեց ԿԸՀ-ն, իրականության հետ որեւէ առնչություն չունի, չի արտացոլում ժողովրդի կամքը:   
«Հայ ժողովուրդը 80-ը 20-ի հարաբերակցությամբ տոնում էր իր հաղթանակը: Մինչեւ վաղը ժամը հինգը ով ունի խոստովանանք՝ թող խոստովանի՝ նախագահ է, թե վարչապետ, դատավոր է, քաղաքապետ, գյուղապետ, թե հրամանատար: Ով մինչեւ վաղը ժամը 5-ը խոոստովանի, իմ եւ ժողովրդի անունից ներում կստանա, իսկ եթե ոչ՝ պատասխան կտա», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով Սերժ Սարգսյանն իր պահվածքով եւ իր բոլոր սխալներով հանդերձ «շատ ավելի լավն է, քան նրանք, ովքեր պատերի տակ կենացներ են խմում, մնում են գրասենյակներում փակված եւ վախենում են պայքարից»:

iLur.am-ի դիտարկմանը, թե ինչպես կարելի է դրական գնահատական տալ Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի պնդմամբ, նրա ղեկավարած ուժերը հանցագործ կերպով կեղծել են քվեարկության արդյունքները: Գուցե պետք է Սարգսյանին ոչ թե արժանավոր պետական գործիչ անվանել, այլ հանցավոր խմբի պարագլու՞խ:

«Մենք չենք առաջնորդվում պիտակներով: Օրենքը հավասար պետք է կիրառվի բոլորի համար», - պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, տեղամասերորւմ կային դավաճաններ նաեւ «Ժառագությունից», ինչպես նաեւ՝  մյուս խորհրդարանական ուժերից:

ՀՈվհաննիսյանը շեշտեց, որ ժողովրդի ձայներին տեր կանգնելու համար գնալեու է «ոչ թե մինչեւ վերջ, այլ մինչեւ հաղթանակ», անգամ սեփական կյանքի գնով՝ բացառապես սահմանադրական միջոցներով:

Ի դեպ, ասուլիսը տեղ էր ունենում Ազատության հրապարակի հենց այն մասում, որտեղ 2011-ի մարտին ընթանում էր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ մոտ օրերին կներկայացնի «իր ձեւավորելիք կառավարության մանրակերտը», այն, ըստ Հովհաննիսյանի, պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն, որի կազմում ընդգրկված կլինեն ՀՅԴ, Ժառանգության, Կոնգրեսի, ԲՀԿ-ի՝ (եթե ուզեն) եւ «արժանավոր ՀՀԿ-ականներ:  

Ասուլիսի ընթացքում մերթընդմերթ հրապարակում լսվում էին «Սերժիկ մարդասպան», «Րաֆֆի նախագահ» եւ այլ վանկարկումներ: Հրապարակում մի քանի հազար մարդ էր հավաքված: Ասուլիսի ավարտից հետո  քաղաքացիների մի մասը երթով ուղեկցեցին նրան մինչեւ Կորյունի փողոց: 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01