19.02.2013 23:33

«Այս ֆարսի նկատմամբ մեր արհամարհանքով և անտարբերությամբ պետք է վիժեցնենք սերժա-միշիկական պլանները»

«Այս ֆարսի նկատմամբ մեր արհամարհանքով և անտարբերությամբ պետք է վիժեցնենք սերժա-միշիկական պլանները»

Քաղաքացի Կարեն Թովմասյանը «Ֆեյսբուքում» գրում է.

«Խաբուսիկ մի տեսակետ կա, համաձայն որի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի (անունները բնագրում փոքրատառով են-խմբ.) դիմաց պաշտոնապես արձանագրել են 36 տոկոս, ուրեմն իրականում նրա ստացած ձայներն շատ ավելին են քան կա, բայց, բայց, բայց, ես չեմ հավատում, ես անգամ այդ 36 տոկոսին չեմ հավատում, ասածս այն չէ, որ Սերժիկը լեգիտիմ ընտրություններում հաղթել է, ոչ. նորմալ ընտրությունների պայմաններում Սերժիկն անգամ սիմուլյանտ Պարույր Մայրիկյանին չէր հաղթի, բայց իմ թե ընկերական, թե բարեկամական շրջապատում, թե հարևաններիս շրջանակում չեմ ճանաչում գոնե մեկ հոգու, որ Րաֆֆի Հովհննիսյանին ընտրելիս լիներ, ու քանի որ չեմ ճանաչում, ուրեմն այդ 36 տոկոսին էլ չեմ հավատում: 

Հենց ամենասկզբից մենք արձանագրել էինք, որ ընտրությունները ֆարս են, մրցակցային չեն և ընդամենը ձևական միջոցառում էին լինելու: 
Մենք նաև կանխատեսել էինք այդ ֆարսի երկրորդ փուլի հնարավորությունը:
Ուրեմն, ո՞րտեղից հայտնվեցին այդ 36 տոկոսը:
Անհավանական է, որ մի 5 ամիս առաջ անցկացված պառլամենտական ընտրություններում ազատիչի դեմոկրատների հետ դաշինքով հազիվ 5 տոկոս հավաքած Րաֆֆին 5 ամիս հետո ստանար 36 տոկոս:
Ուրեմն, ո՞րն է այս առեղծվածի բացատրությունը: Չզարմանաք, բայց կարծում եմ որ այդ 36 տոկոսն էլ մեծն դրամատուրգ Միշիկի սցենարի շրջանակներում է. Րաֆֆիին նվիրելով 36 տոկոս՝ Միշիկը մեկ կրակոցով ուզում է 2 նապաստակ խփել: Առաջին` ստեղծել իբր մրցակցային ընտրությունների պատրանք, և երկրորդ, եթե ստացվի, Րաֆֆին տալով տիտղոսային ընդդիմության կարգավիճակը, փորձել չեզոքացնել Ազգային Կոնգրեսին և Բարգավաճ Հայաստանին:
Չպետք է ուտել Սերժի Սիշիկի նետած կտերը, պետք է մերժել այս թատրոնում որևէ ձևով մասնակցության որևէ դերակատարումից, կամա թե ակամա չպետք է նպաստենք այս ֆարսի կայացմանը ու այս ֆարսի նկատմամբ մեր արհամարհանքով և անտարբերությամբ պետք է վիժեցնենք սերժա-միշիկական պլանները»: