20.02.2013 00:08

Դանի Ալվեշ. «Բարսելոնան» պետք է աչք դնի Ջեք Ուիլշերի վրա

Դանի Ալվեշ. «Բարսելոնան» պետք է աչք դնի Ջեք Ուիլշերի վրա

«Բարսելոնայի» աշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ կատալոնյան ակումբին արժե ուշադրություն դարձնել «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերին:

«Ուիլշերը հիանալի խաղացող է, ես նրա դեմ խաղացել եմ, երբ հանդիպել էինք «Արսենալի» հետ: Անկասկած, նա կարող է աճել մինչեւ Չավիի կամ Ինյեստայի մակարդակի ֆուտբոլիստ: Եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, ապա «Բարսելոնայի» համար կգնեի հենց Ջեքին»,- Ալվեշի խոսքն է մեջբերում Goal.com-ը: