20.02.2013 00:59

Կոնգրեսը կմասնակցի՞ Ր.Հովհաննիսյանի հանրահավաքին. Պարզաբանում է Լեւոն Զուրաբյանը

Կոնգրեսը կմասնակցի՞ Ր.Հովհաննիսյանի հանրահավաքին. Պարզաբանում է Լեւոն Զուրաբյանը

Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը միանալու է վաղը կայանալիք հանրահավաքին, որը հրավիրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ընդհանրապես, ինչպիսի՞ մասնակցություն է ունենալու Կոնգրեսը Հովհաննիսյանի ակցիաներին: iLur.am-ը փորձեց այս հարցի պատասխանը  ստանալ Հայ ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանից: Ի պատասխան մեր հարցի, Զուրաբյանը նշեց. «Մենք կհետեւենք, թե որքան հետեւողական են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններն ու քայլերը՝ ժողովրդի քվեն պաշտպանելու հարցում: Եւ դրա համեմատ կարտահայտենք մեր վերաբերմունքը եւ կճշտենք մեր անելիքները»: