20.02.2013 01:15

ՈւԵՖԱ-ն ԱՊՀ միավորված Առաջնության նախագիծը կքննարկի 2015 թվականից ոչ շուտ

ՈւԵՖԱ-ն ԱՊՀ միավորված Առաջնության նախագիծը կքննարկի 2015 թվականից ոչ շուտ

ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միավորված առաջնության նախագիծը կսկսի քննարկել 2015 թվականից ոչ շուտ:

Ինչպես տեղեկացրել է ՈւԵՖԱ-ի գրասենյակից, կազմակերպությունը մտադիր է սպասել Բելգիայի եւ Հոլանդիայի կանանց միավորված առաջնության իրականանացման արդյունքներին:

«2012 թվականի մարտին ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն Ստամբուլում հավանության է արժանացրել բելգիական եւ հոլանդական ակումբերի մասնակցությամբ համատեղ կանանց առաջնության ստեղծման գաղափարը: Այդ մրցաշարի համար հաստատվել է երեք տարվա փորձաշրջան՝ սկսած 2012/13 մրցաշրջանից:

Քանի դեռ այդ փորձնական նախագիծը չավարտվի, իսկ նրա արդյունքները չվերլուծվեն, տարածաշրջանային այլ լիգաների ստեղծում չի պլանավորվում»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ: