20.02.2013 01:52

Դավիթ Հարությունյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին

Դավիթ Հարությունյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանին

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մինչեւ վաղը ժամը 17:00-ը հանդիպելու հայտարարությանը՝ News.am-ի հետ զրույցում նշել է, որ կարծում է եւ համոզված է, որ Սարգսյանը չի հանդիպի: «Այն ձեւով, որով հարցադրումը ներկայացրել է պարոն Հովհաննիսյանը, կարծում եմ, որ ոչ, համոզված եմ, որ ոչ»,- ասել է Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի`  Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկին` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ապա Դավիթ Հարությունյանն ասել է, որ դրանք տեղի են ունենում Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում, ամեն ինչ շատ պարզ է: «Այստեղ եւս ավելացնելու բան չունեմ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կայացած մամուլի ասուլիսում   Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է մինչեւ վաղը ժամը 17:00-ն, երբ Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը երեկ տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»: