20.02.2013 03:56

Համաշխարհային նորաձևության հայկական հետքը (Ֆոտոշարք)

Համաշխարհային նորաձևության հայկական հետքը (Ֆոտոշարք)

Չափազանց անտանելի  է, երբ բնակվելով Հայաստանում դիտողական հորիզոնը, բացի հայկականից, ուրիշ ոչինչ  չի  նկատում: Երկիր, ուր խոսում են միայն հայերեն, կրոնը` հայ առաքելական,  բնակչությունը`  հիմնականում հայեր: Չմտածեք, թե  դեմ եմ այս ամենին. եթե նպատակ ունեք հասունանալ  և ինքնահաստատվել զուտ որպես ծայրահեղական հայրենասեր, ապա Հայաստանը ճիշտ ձեր տեղն է: Հեռուստաեթերով մեր երկիրը միայն գովերգող ծրագրեր են, որոնցում միակ նպատակը հայ իրականության աստվածացումն  է: Բնականաբար, ամեն վատը և անընդունելին այլասերված և կեղտոտ եվրոպական հետքն է հայոց  բերքառատ և միաժամանակ քարքարոտ հողերի վրա: Իհարկե, այս ամենը չափազանց հետաքրքիր է և զարմանալի, սակայն արդի հայ իրականության մեջ ապրող երիտասարդների մեջ ակամայից առաջանում են հարցեր: Եվրոպական բարքերը և մշակույթն ընդհանրապես, լինելով այլասերված և կեղտոտ, ինչպես են մշակույթի ասպարեզում ներկայում զբաղեցնում առաջին, իսկ հայ արդի արվեստը` հազիվ-հազիվ ծանոթի միջոցով 90-րդ տեղը:

 

Եվ  ինչու հայկական արմատներ ունեցող բազում հանճարեղ անձինք ճանաչում և փառք են վաստակում հենց այդ «այլասերված և կեղտոտ» Եվրոպայում: Շատ չհեռանանք մեր թեմայից. այդպիսի հանճարեղ հայերից շատերն ինքնահաստատվել և իրենց անունը գտել են համաշխարհային  նորաձևության ճանապարհին: Իսկ անդրադառնալ այն հարցին, թե ինչու մեր  հայրենակիցները ճանաչում  ձեռք  բերեցին հենց արտերկրում, այլ ոչ հայրենի հողի վրա, չենք  ուզում, քանի  որ  բավականին ծեծված թեմա է:

Tatevossian, Didier Parakian, Alain Mikli (Alain Miklitarian), Yulia Dallakyan, Daian Gevorgkyan, Edmond Avakian, Karine Arabian, Von Vonni, Vardoui  Nazarian, Alain Manoukian. քեզ որևէ բան ասացի՞ն այս անունները: Բնականաբար, մի երկրում, ուր նորաձևությունը սահմանափակվում է Dolce&Gabbana  և  Armani  բրենդերով, նմանատիպ անունները ոչինչ չեն ասի: Սակայն արտասահմանյան ցանկացած երկրում վերոնշյալ անունները միայն ակնածանք են առաջացնում: Բրենդ դարձած այս անունները համաշխարհային նորաձևության ամենաթանկարժեք  «քարերն»   են, որոնք, ինչպես կռահեցիր, հայեր են: Դեռ 20-րդ դարի կեսին  աշխարհի տարբեր կետերում հնչում  էր «յան» վերջավորությամբ ազգանունը, շեշտվում  էին  նորաձևության հայ աստղերի անունները:

Նրանց  հագուստները  զարդարում են հոլիվուդյան աստղերի զգեստապահարանները, ֆրանսիական արիստոկրատների երեկոյան բուդուարը, բազում մեծահարուստների հանդերձարանները:

Edmond Avakian

Նրա պատրաստած զարդերից օգտվում են արքայադուստր Իռա դե Ֆյուշտենբերգը, սուպերմոդել  Իվոնա  Տրամպը, Կատրին Դենյովը, Ջինա Լոլոբրիջիտան: Շվեյցարիայում բնակվող  ազգությամբ հայ Էդմոն Ավագյանի Avakian  brend-ը զարդերի պատրաստման ոլորտում  այժմ  զբաղեցնում է առաջատար դիրքեր` գրավելով քննադատների, խստապահանջ  գնորդների հիացական հայացքներն  ու  բացականչությունները: Շքեղ երեկույթներ, անվանական բուտիկներ Ժնևում, Մոսկվայում, Դուբայում, Լոնդոնում... Ամենուր, որտեղ փայլում են հռչակավոր այս բրենդի ադամանդները, հնչում է հայկական Avakian ազգանունը:

Tatevossian

Դեռ  1990թ. հիմնադրված աքսեսուարների և ճարմանդների արտադրությամբ զբաղվող Tatevossian բրիտանական ընկերությունն այժմ  ողջ աշխարհի կողմից հռչակվել է որպես «ճարմանդների  լիիրավ արքա»: Ռոբերտ Տատևոսյան, British  Export  Awards  for  Accessories եռակի մրցանակակիր: Հայկական Tatevossian ազգանունը բարձրաշխարհիկ միջավայրի անբաժանելի ատրիբուտ  է  դարձել:

Alain  Mikli

Ալեն  Միկլիթարյան. ակնոցների և հարդարման այլ պարագաների հայ աշխարհահռչակ ազգանունը: Ըստ  իս` մարդկության արարումից հետո ամենամեծ հայտնագործություններն են  կրակը, համացանցը և արևային ակնոցը: Հայկական արմատներով ֆրանսիացի այս դիզայները երրորդ ամենամեծ հայտնագործություններից  մեկի` արևային ակնոցի արքաներից  է: Նրա հեղինակած ակնոցները կատաղի մոլուցքով գնել և գնում է Էլթոն  Ջոնը, իսկ արևմտյան  բոմոնդի համար որևէ  շքեղ  միջոցառման  Alain  Mikli-ի ակնոցով ներկայանալը  բացառիկ ճաշակի ապացույց  է:

Alain  Manoukian

1969թ. հիմնադրված նորաձևության այս տունը վաղուց արդեն հասցրել է արժանանալ փարիզյան խստապահանջ գնորդների բարձր գնահատականին: Նորաձևության աշխարհում Alain  Manoukian-ի ներկայացրած եզակի լուծումները երբևէ  չեն արժանացել  քննադատների քամահրանքին, իսկ դասական ոճի նորաստեղծ նման լուծումներն արժանացել  են «էլեգանտ» տիտղոսին:

Didier  Parakian

Աշխարհահռչակ  դիզայների  ստեղծած  ռոմանտիկ կնոջ կերպարն այնքան հրապուրեց նորաձևության հետևորդներին, որ այժմ արտադրության 75%  արտահանվում  է  Ֆրանսիայի սահմաններից  դուրս: Parakian ազգանունն  այժմ  կարելի է տեսնել եվրոպական առաջատար մայրաքաղաքներում, Ռուսաստանում, Արևելքի ամենաշքեղ  սրահներում` Չիանստանում, Ճապոնիայում: Վաղուց ի վեր` դեռ 1989թ.-ից Դիդիե Փարակյանը գտավ իր ուրույն ճանապարհը դեպի ոճի և շքեղության մեծ աշխարհ:

Yulia  Dalakian

Ամենավառ  և այժմեական հայ մոդելավորողներից մեկը, ում անունը և վառ արտահայտված հայկական ազգանունը թնդում է ողջ Ռուսաստանում և արտասահմանում: Դեռ 15 տարեկանից  ԺՈսՈՍ´վ  ազգանունը հայտնի դարձավ Մոսկվայում: Այժմ ճանաչված այս բրենդը  գրավում է տասնյակ թանկարժեք բուտիկների հաճախորդներին, ինչպես նաև` գլամուրային ամսագրերի էջեր:

 

«Ե՞ս Yes!» ամսագիր


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01