27.09.2012 15:38

Ղարաբաղում նախկին ամուսինները ծեծել են նախկին կանանց

Ղարաբաղում նախկին ամուսինները ծեծել են նախկին կանանց

ԼՂՀ ոստիկանությունում անցած երկու օրվա ընթացքում նախկին ամուսինների կողմից ծեծի ենթարկվելու երկու հաղորդում է ստացվել: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ ոստիկանությունից, սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Չարենցի փողոցի N տան բնակչուհի` 1980թ. ծնված Է. Գ-ն դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում, տան մոտակայքում  իրեն ծեծի է ենթարկել նախկին ամուսինը՝ Մանուկյան փողոցի թիվ 120 շենքի N բնակարանի բնակիչ 1979թ ծնված նախկինում դատված Կ. Բ-ն:

Սեպտեմբերի 26-ին էլ Ստեփանակերտ քաղաքի Շիրազի փողոցի N տան բնակչուհի` 1974թ. ծնված Ս. Մ-ն է դիմել ոստիկանություն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 15:40-ի սահմաններում, տան բակում  իրեն ծեծի է ենթարկել նախկին ամուսինը` 1968թ ծնված Ա. Մ-ն: