27.09.2012 15:44

ԼՂՀ նախագահը հետմահու պարգեւատրել է Վաղինակ Բաղդասարյանին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրելու մասին:

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ պաշտոնական վարկածի, Վաղինակ Բաղդասարյանը սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ի սահմաններում, «N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել եւ տեղում մահացել»: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն: