28.09.2012 00:33

ԼՂՀ կառավարությունը օգնություն է ուղարկել Սիրիայի հայ համայնքին

ԼՂՀ կառավարությունը օգնություն է ուղարկել Սիրիայի հայ համայնքին

ԼՂՀ կառավարությունը այսօր օգնության առաջին խմբաքանակն է առաքել Սիրիայի հայ համայնքին, հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը: 

Ստեփանակերտի «Արցախֆրութ» ձեռնարկությունից մեծաքանակ ձավարեղենի, ձեթի, պահածոների և այլ պարենամթերքի բարձումը ավտոբեռնատարներ կատարել են Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» աշխատակիցները: Օգնությունը, նախ, կհասցվի Երևան, ապա օդային ճանապարհով կփոխադրվի Սիրիա:

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի փոխանցմամբ` նախաձեռնությունն իրականացվում է «Օգնիր եղբորդ» համահայկական ակցիայի շրջանակներում և այն կլինի շարունակական: Սիրիահայերին կուղարկվեն բացառապես Արցախում արտադրվող որակյալ ապրանքներ: