‘А был ли мальчик? «ՉԻ»’

24176

ՀՀ գլխավոր դատախազությունը նախօրեին հրաժարվել է լրատվամիջոցներից մեկին տրամադրել Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակի պատճենը կամ գոնե նամակի ելքի լուսապատճենը, այդ թեմայով շրջանառվող կասկածներն էլ անվանել «անհեթեթ»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Ըստ երևույթին Գևորգ Կոստանյանը Յուրի Չայկային ուղղված իր նամակում ձեռի հետ էլ տեղեկություններ է հաղորդել շփման գծում հայկական տանկերի ու հրթիռային կայանքների տեղաբաշխման մասին, ու հիմա չի ցանկանում ռազմական գաղտնիք հրապարակել: Նամակի ելքի լուսապատճենն էլ չի ցուցադրվում, որպեսզի հանկարծ ոսոխը կոդը չիմանա ու «պերեխվատ չանի» այդ հույժ կարևոր փաստաթուղթը: Բայց կարող էր չէ՞, Գլխավոր դատախազությունը գոնե տղավարի հաղորդագրություն տարածել առ այն, որ նման լուսապտճենն այնուամենայնիվ գոյություն ունի: Կամ էլ` հայտարարել, որ Յուրի Չայկան տղավարի խոստացել է պատասխանել նամակին, բայց դեռ չի պատասխանել: Համ էլ` տղավարի խոսակցությունների ժամանակ լրատվամիջոցների կասկածները «ասնավանի» չեն:

Նախորդ հոդվածը‘NHL. Ծեծկռտուքներ հոկեյի սահադաշտում(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քրիստիանո Ռոնալդուն պատրաստվում է դատի տալ կոլումբիացի երգիչ Քևին Ռոլդանին’