Մոսկվայի բնակիչները, ըստ երևույթին, գտել են, թե ինչպես լուծեն ամբողջ քաղաքում չաշխատող ռեստորանների հետ կապված խնդիրը, գրում է «Ведомости» թերթը․ նրանք սկսել են ակտիվորեն տեղավորվել հյուրանոցներում, որտեղ սննդի կետերի հետ կապված ոչ մի սահմանափակում չկա։
Օրինակ, Movenpick Moscow Taganskay հինգաստղանի հյուրանոցի կենվորների մեկ երրորդը մայրաքաղաքի բնակիչներ են, «Ведомости»-ին տեղեկացրել է Accor հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը, որն այդ հյուրանոցի կառավարիչն է։ Նրա խոսքով՝ հյուրերը կարող են օգտվել Shagal ռեստորանի ծառայություններից, ինչպես նաև նախաճաշ պատվիրել հյուրանոցի համարում։
Ընդ որում՝ նրանցից չեն պահանջվում QR-կոդեր կամ բացասական թեստեր։
Մինչև սահմանափակումներ մտցնելը այս հյուրանոցից հիմնականում օգտվում էին շրջաններից ժամանող գործարարներ և այլ այցելուներ։
Փոխանցում է BBC-ն։
