‘
Սեպտեմբերյան ընտրություններում հաղթած մարզպետների մեծ մասը թաքցրել է քաղտեխնոլոգների վրա կատարած ծախսերը, պնդում են «Голос» շարժման իրավապաշտպանները: Նրանց տվյալներով՝ քաղտեխնոլոգների ծառայությունները վարձատրվել են «սև փողով», շրջանցելով ընտրական հիմնադրամները:
Ընտրողների իրավունքների պաշտպանության «Голос» շարժումն ուսումնասիրել է թեկնածուների ֆինանսական հաշվետվությունները: Ըստ այդմ՝ 13 մարզպետներից ընդամենը հինգն են նշել ոչ զրոյական ծախսեր խորհրդատվական ծառայությունների համար: Մյուսները, փաստաթղթերի համաձայն՝ քաղտեխնոլոգներ չեն վարձել: Արդյունքում՝ ընտրություններում հաղթած ութ մարզպետներ, ըստ փաստաթղթերի, կամ ընդհանրապես չեն օգտվել քաղտեխնոլոգների ծառայություններից, կամ վերջիններս նրանց համար ձրի են աշխատել:
«Անկասկած, տեսականորեն հնարավոր է, որ թեկնածուի հայացքները կիսող քաղխորհրդատուն կարող է աշխատել կամավորական սկզբունքով կամ «մի փոր հացով», բայց նման իրավիճակը, ակնհայտորեն՝ տիպական չէ քաղտեխնոլոգիայի արտադրամասի համար»,- ասվում է «Голос»-ի հայտարարության մեջ:
«Голос»-ը քաղտեխնոլոգների վրա արված ծախսերը թաքցնելը բացատրում է նրանով, որ այդ ծախսերը հոգացել են այլ միջոցներով, օրինակ՝ բյուջետային:
Փոխանցում է BBC-ն:
‘