‘«Давай, до свидания» հոլովակի հեղինակը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման’

930

Բաքվում ծանր հանցագործությունների գծով դատարանը «Толыши Садо» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: Կալանքը Մամեդովը կրելու է խիստ ռեժիմի գաղութում: Այդ մասին հաղորդել է Contact.az-ը: Դատարանը Մամեդովին մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներով՝ պետական դավաճանություն, ազգամիջյան թշնամանքի հրահրում և թմրանյութերի ապօրինի վաճառք: Դատավճիռը լսելուց հետո Մամեդովը հայտարարել է, որ իրեն «դատել կարող է միայն Բարձրյալը», և ինքը ոչ մի դեպքում ներման խնդրագիր չի ներկայացնի:

Հետաքննությունը որոշել է, որ թերթի գլխավոր խմբագիրը 1992 թ. հավաքագրվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից, իսկ 1993 թ. ամռանը ակտիվորեն նպաստել է Թալիշ-Մուղանյան  հանրապետության հռչակմանը (այն ձևավորվել է 1993 թ. հունիսին Ադրբեջանի յոթ հարավային շրջանների տարածքում և փաստորեն՝ դադարել է գոյություն ունենալ երկու ամիս անց): Մամեդովը ձերբակալվել էր մեկուկես տարի առաջ: Ինչպես  հաղորդվել էր՝ նրա մոտ հայտնաբերվել էր 33 գրամ հերոին:

Մամեդովը Թալիշների ազգային շարժման առաջնորդներից է: Նա նաև հայտնի է որպես հանրահայտն  «Давай, до свидания» հոլովակի հեղինակ. Նա ինքն այդ հոլովակում չկա, այլ ընդամենը նկարահանել է այն և տեղադրել YouTube-ում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա դատախազության առջև. «Որևէ դատախազ կամ այլ պաշտոնյա չի կարող լուրջ բարեփոխումներ անել»’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Մելիա. «Բաքուն պետք է դադարեցնի ճնշումները մամուլի նկատմամբ»’