«Известия»․ ՌԴ բոլոր «նոր շրջաններից» վերաբնակեցվածներին առաջարկել են կացարան տրամադրել

590

Պետդումայի շինարարության և բնակարանային տնտեսության հանձնաժողովի անդամները ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինին առաջարկ են ներկայացրել՝ կացարաններով ապահովել  փախստականներին ոչ միայն Խերսոնյան մարզից, այլև Զապորոժյան մարզից, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից։

Նամակի պատճենին ծանոթացել է «Известия»-ն։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Ռուսաստանի «նոր շրջաններից» վերաբնակեցվածներին կացարան տրամադրել սոցիալական վարձակալման պայմաններով։ Ենթադրվում է, որ բնակարաններ կարելի է ձեռք բերել անշարժ գույքի առաջնային շուկայում կառուցապատողից, ինչպես նաև երկրորդային շուկայում, երկրում միջին նորմատիվ գնով՝ մեկ քառակուսի մետրը՝ 83,4 հազար ռուբլի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանն առաջարկում է պայմանագիր կնքել տիեզերքում սպառազինության մրցավազք չթույլատրելու վերաբերյալ
Հաջորդ հոդվածը«Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեն Կան․ Բարսելոնայում նվերներ անելու մտադրություն չունենք