‘Ил-20-ի կործանման հարցում Պուտինն ու Նեթանյահուն փոխընբռնման դիրք են գրավել’

2492

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն փոխընբռնողության դիրք են գրավել հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում քննարկել են Սիրիայում ռուսաստանյան Ил-20 օդանավի կործանման հանգամանքները:

Պուտինը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցել են անվտանգության արձանագրությունները խախտելու պատճառով:

Նեթանյահուն առաջարկել է Մոսկվա ուղարկել իսրայելական ՌՕՈՒ հրամանատարին: «Վարչապետը նշել է, որ Իսրայելը պատրաստ է Ռուսաստանին փոխանցել միջադեպի հանգամանքները քննելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և առաջարկել է Մոսկվա ուղարկել ՌՕՈՒ հրամանատարին»,- տեղեկացրել է Իսրայելի վարչապետի ներկայացուցիչը:

Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահին 15 զինվորականների մահվան կապակցությամբ, բայց նաև ընդգծել է, որ ինքնաթիռը խոցելու պատասխանատվությունը կրում է սիրիական բանակը:

Պուտինն ավելի վաղ կոչ է արել այս միջադեպը չհամեմատել 2015 թ. նոյեմբերի դեպքերի հետ, երբ ռուսաստանյան Су-24-ը կանխամտածված կերպով խոցվել էր թուրքական ՌՕՈՒ-ի կողմից:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Անհատ տաքսիստները կազատվեն հարկերից’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնա»-ի նախագահ. Նեյմարը մեզ այլընտրանք չթողեց’