‘«Новая газета»-ի արտաքսման դատապարտված լրագրողն ինքնասպանության փորձ է արել’

2673

‘

«Новая газета»-ի լրագրող Ալի Ֆերուզը (անձնագրով՝ Խուդոբերդի Նուրմատով), որին Մոսկվայի Բասմանյան դատարանը նախօրեին որոշում էր կայացրել  արտաքսել երկրից, ինքնասպանության փորձ է արել: Դատական կատարածուները նրան խանգարել են դա անել:

Պաշտպանական կողմի խոսքով՝ երեքշաբթի, դատարանի որոշումը հրապարակելուց հետո երիտասարդը փորձ է արել գրիչով վնասել երակները:

Նուրմատովը և նրա դատապաշտպանը տասն օր ժամանակ ունեն դատարանի վճիռը բողոքարկելու համար: Ներկայումս լրագրողը գտնվում է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման հատուկ հաստատությունում:

«Ոչ, ես ինձ մեղավոր չեմ ճանաչում,- դատարանում հայտարարել է լրագրողը:- Ես արդեն երեք տարիէ՝ կարգավիճակ ստանալու գործընթացի մեջ եմ: Այժմ փորձում եմ ժամանակավոր կեցության իրավունք ստանալ»:

Մոսկվայի Բասմանյան շրջանային դատարանը Ֆերուզին երկրից վտարելու որոշում էր կայացրել՝ դա հիմնավորելով նրանով, որ նա խախտել է ռուսաստանյան միգրացիոն օրենսդրությունը:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Մեղրիում ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին որոշում է կայացվել’
Հաջորդ հոդվածը‘Մոլորակների պաշտպանի թափուր աշխատատեղ՝ տարեկան $187 000-ով. աշխատանքային փորձը պարտադիր է’