Ռուսաստանի քաղաքացիությունից 2022 թ․ հրաժարվել է 4 306 մարդ, այսինքն՝ ռուսաստանյան քաղաքացիությունից դուրս գալու ձևակերպման հարցով դիմումների քանակի դինամիկան առանձնապես չի փոխվել։
Այդ մասին գրել է РБК-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության տվյալներին։
Թերթը նշում է, որ անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվածների թիվը ամենամեծն է վերջին երեք տարիների ընթացքում (2020 թ․՝ 3 877, 2021 թ․՝ 4055)։
Մինչդեռ 2019 թ․ ավելի շատ մարդ է հրաժարվել ռուսաստանյան քաղաքացիությունից՝ 4 356 հոգի։
Փոխանցում է tass.ru-ն։
