‘
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող РЕТА կազմակերպությունը կպարգևատրի Իսպանիայի հավաքականի խաղացողներ Ժերար Պիկեին ու Իսկոյին ԱԱ-2018-ի՝ Իրանի դեմ խաղում (1-0) դաշտ մտած թռչունների նկատմամբ վերաբերմունքի համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Խաղացողները ձեռքերով բարձրացրել են թռչուններին ու օգնել նրանց դուրս գալ խաղադաշտի սահմաններից: Իսկոյի մասնակցությամբ դրվագները տեղ են գտել ուղիղ հեռարձակման մեջ, իսկ Պիկեի նույնանման դրվագները կադրից դուրս են մնացել:
Նշվում է, որ РЕТА-ն խաղացողների համար «Հերոս կենդանիների համար» գրությամբ սերտիֆիկատներ կուղարկի Ռուսաստանում գտնվող Իսպանիայի հավաքականի ճամբար:
‘