‘«Россия 24»-ի ուղիղ եթերում «սխալ» պատգամավոր է հայտնվել (տեսանյութ)’

2060

Հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել ռուսական պետական  «Россия 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Ղրիմում իրավիճակին ծանոթանալու համար խմբագիրները սխալմամբ դիմել են Ղրիմի ավտոնոմ մարզի Գերագույն Ռադայի «սխալ» պատգամավորի՝ ուղիղ եթերում է հայտնվել ընդդիմադիր Լեոնիդ Պիլունսկին: Ինչ տեղի ունեցավ հետո՝ դիտեք տեսանյութում: Մինչև խմբագիրները անջատել են պատգամավորի ձայնը անցել է ընդամենը մեկ ու կես րոպե: Բայց դրանից հետո հաղորդավարուհու ձայնը արդեն դողում էր:

Նշենք, որ բացի պատգամավոր լինելուց Լեոնիդ Պիլունսկին նաև իրավապաշտպան է և ղեկավարում է Գրիգորենկոյի անվան Ղրիմի մարդու իրավունքների կենտրոնը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը և Եգիպտոսը քննարկել են ավիացիայի ոլորտի համագործակցության հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է’