‘ФСБ–ն տեղեկություն չի հայտնում Հայաստանի և Թուրքիայի սահմանապահների հանդիպման մասին. «ՀԺ»’

766

Թուրքական մամուլը գրում է, որ օրերս Գյումրիում ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի սահմանապահների մասնակցությամբ, քննարկվել են միջազգային իրավական նորմերով կարգավորվող փոխադարձ աշխատանքները։

ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը «ՀԺ»-ի հետ զրույցում պարզ հայտարարել է, որ այդ հանդիպման մասին տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ: Հարցին՝ ինչն է պատճառը, որ չեն տրամադրում, և արդյոք դա ընդունված կարգ է, Գրեչինը կարճ և կոնկրետ պատասխանեց. «Որովհետև»։ Դիտարկմանը, թե այս պատասխանից հետո կարող ենք կարծել, որ հանդիպումը եղել է և իրենք չեն ուզում հայտնել դրա մասին, Գրեչինը արձագանքել է. «Ինչ ուզում եք մտածեք, ինչ ուզում եք գրեք, մենք խնդիր չունենք»։ Գրեչինը հայտնել է, որ չի կարծում, թե Գյումրիում որևէ մեկը կարող է որևէ տեղեկություն հայտնել հանդիպման վերաբերյալ։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակի խոսքում այնուամենայնիվ սպրդեց, որ ամեն դեպքում 2 երկրների սահմանապահները հանդիպում են։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Մրցապայքար Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Բանկային վարկավորման գծով առաջատարն է շարունակում մնալ առևտրի ոլորտը’