‘ԱԱԾ. Ակտիվ գործունեության համար անհրաժեշտ նախադրյալներ չկան ‘

2387

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտարարում է, որ «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ»:

Նշվում է, թե «շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ»:

Հավելում են նաեւ, թե իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհրաժեշտ նախադրյալներ չկան:

 

Նախորդ հոդվածը‘Կիևում սպանվել է լրագրող Պավել Շերեմետը’
Հաջորդ հոդվածը‘Վերադարձի՛ր, հերոս’