‘ԱԱԾ աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել’

856

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վրաերթի հետևանքով քաղաքացի Վ. Դ.-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Ա. Դ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Դ.-ին` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ցուցարարները պատրաստվում են իրավապահների գրոհին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ձմռան «անսպասելի» ձյունը’