‘
Հայ սահմանապահներն օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցու:
ԱԱԾ մամուլի կենտրոնից Panorama.am-ին հայտնել են, որ նա ձերբակալվել է սահմանն ապօրինի, առանց փաստաթղթերի հատելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 19-ին Սադախլոյի (Արևելյան Վրաստան) Բուրմա գյուղի բնակիչ Ալլահվերդի Փելենգովը ձերբակալվել է իր երկու հայազգի ծանոթների հետ վրաց-հայկական սահմանի չեզոք գոտում, որտեղից նրան ուղարկել են Երևան, իսկ նրա ծանոթներին ազատ են արձակել: Վրացական ոստիկանությունը միջոցներ է ձեռք առել Փելենգովի հարազատների դիմումն ստանալուց հետո:
‘