‘ԱԱԾ ղեկավարի մեկ ամիս առաջ պաշտոնանկ արած տեղակալը փախել է Ռումինիա’

1353

«ՀԺ» հավաստի տեղեկությունների համաձայն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը ներկայումս գտնվում է Ռումինիայում և այլևս չի պատրաստվում վերադառնալ Հայաստան։ ԱԱԾ ղեկավարի առաջին տեղակալը զբաղեցրած պաշտոնից հեռացվել է ուղիղ մեկ ամիս առաջ։

Ըստ մամուլի հրապարակումների, որոնք որևէ կերպ չեն հերքվել, նրա անունը կապվում է «Հայբիզնեսբանկում» տիրող իրավիճակի հետ։

Ըստ այդ հրապարակումների, Ռոմիկ Հարությունյանը ի պաշտոնե ներգրավված է եղել բանկից խոշոր գումարների անհետացման շուրջ տարվող քննության գործում։ Մասնավորապես նշվում է, որ նա փորձել է գործարքներ առաջարկել գործով անցնող մեղադրյալներին։

Նշենք, որ «Հայբիզնեսբանկից» խոշոր գումարների անհետացման գործով ձերբակալված անձանց թվում է նաև բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը։ Վերջինս, թերթի տեղեկություններով, վաճառքի է հանել իր ունեցվածքը, որը սակայն չի «ծածկում» բանկից անհետացած ողջ գումարը։

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գեներալ Մանվել. Եթե դիկտատորներից ազատվում են, ուրեմն լավ ա’
Հաջորդ հոդվածը‘Ինչու է Սերժ Սարգսյանը ջուրը ուղղել դեպի Նախիջևան. «ՉԻ»’