‘ԱԱԾ-ն կանխել է դեղամիջոցների մաքսանենգ ներմուծման փորձը ‘

622

Ս.թ  հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների  կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն  դեղամիջոցների խոշոր  խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված  թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն  դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն  պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների  կողմից արտոնագրված չեն:

Պարզվել է, որ Մ. Խաչատրյանը նշված  դեղամիջոցները ՀՀ է ներկրել  իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում ևս հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ:

 Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական Վարչությունը:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. Ռուսաստանի ապագան կախված է միայն ու միայն Անկախ Հայաստանից’
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Պետք է բացառվի Սերժ Սարգսյանի թեկնածությունը ‘