‘ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանի քաղաքացուն ‘

835

Ս.թ հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955 թ. ծնվ. Շահլայի Համիդ Ջալալը: 

Վերջինիս ուղեբեռի զննման արդյունքում, ճամպրուկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2 կգ ափիոն տեսակի թմրանյութ:

Շահլայի Համիդ Ջալալը ձերբակալված է, փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:

Նախորդ հոդվածը‘«Արագ արձագանքման խմբի» բացահայտումները ‘
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի արդարադատության նախարարը կապ է ունեցել մաֆիայի հետ’