‘ԱԱԾ-ն չի հաստատում լուրը, թե Հայրիկյանի գործով ևս մեկ հոգի է ձերբակալվել’

912

Նախաքննական մարմինը «Հայրիկյանի գործով» երրորդ անձի ձերբակալության մասին ԱԱԾ լրատվական ծառայությանը տեղեկատվություն չի տրամադրել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են մամուլում տարածված տեղեկությունները, թե Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով երրորդ անձն է ձերբակալվել:

Նշենք, որ որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայրիկյանի գործով ձերբակալվել է ևս մեկ անձ, որը նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի աներն է: Ավելի ուշ Սեդրակյանը հերքել է այս տեղեկությունը՝ հայտնելով, որ իր աները մահացել է: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ կա ձերբակալված, և որ նա Վարդան Սեդրակյանի ազգականն է:

Նախորդ հոդվածը‘ ՊՆ խոսնակը՝ Տավուշից նոր մանրամասների մասին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանցի փոխնախարարը ցանկություն է հայտնել օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց’