‘ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը «Սիվիլիթասում» նոր ստուգումներ կսկսեն’

672

ՀՀ ԱԱԾ-ն, որը «փողերի լվացման» հատկանիշներով Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ էր հարուցել 2012թ. մայիսի 25-ին, որոշել է Սիվիլիթաս հիմնադրամից պահանջել տվյալներ և փաստաթղթեր 2012 և 2013 թվականների ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև դրանց տնօրինման վերաբերյալ: Այս մասին նշվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ-ն Հիմնադրամից պահանջում է նաև հայտնել, թե 2009- 2011 թվականներին անձերի և կառավարությունների կողմից 41 մեծ և փոքր նվիրատվությունների և դրամաշնորհների գումարները ինչպես են ծախսվել կամ տնօրինվել:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամում ստուգումները օրենքով թույլատրված 90 աշխատանքային օր հետաձգելու փոխարեն 155 աշխատանքային օր հետաձգելուց հետո տեղեկացրել է, որ պատրաստվում է ստուգել Հիմնադրամի ամբողջ գործունեությունը՝ իրականացված բոլոր ծրագրերով հանդերձ:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը խայտառակվելու հերթական առիթը բաց չթողեց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել էր մեղուների պատճառով. Տեսանյութ’